Խմբայինը Իսպանիայի ընտրանու հետ փայլուն անցկացրած Խորվաթիայի հավաքականը մեկ ութերորդում չկարողացավ հաղթահարել պորտուգալացիների արգելքն ու ստիպված է ձեռնունայն վերադառնալ տուն: Խաղի հիմնական ժամանակում այդպես էլ ի հայտ չեկավ հաղթողը: Փոխարինման ելած Կուարեժման լրացուցիչում կարողացավ դառնալ հաղթական գոլի հեղինակ:
Ի դեպ՝ դա ողջ խաղի ընթացքում դարպասին ուղղված միակ հարվածն էր: Նշենք նաև, որ մինչ ահս հանդիպումը պորտուգալացիներն ունեցել էին երեք խաղ ու երեքում էլ գրանցել ոչ-ոքի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ